Առողջապահության լրատու 3.2010
Ինչու ենք մենք հիվանդանում: Մի քիչ հոգեբանություն

Մենք շատ ենք լսում հետևյալ արտահայտությունը. «Բոլոր հիվանդությունները նյարդերից են», որին էլ հետևում է. «Իսկ որոշներն էլ` հաճույքից»: Իսկ ինչի՞ց է առաջանում, ասենք, մրսածությունը:
Հասկանալի է, պատճառը վիրուսային ինֆեկցիան ու թուլացած իմունիտետն է, բայց մրսածության զարգացման համար գոյություն ունի՞ հոգեբանական նախապայման:
Հոգեբանները վաղուց են նկատել, որ յուրաքանչյուր հոգեբանական խնդիր համապատասխանում է որոշակի օրգանին: Օրինակ, սրտի շրջանում ցավերը վկայում են սրտային խնդիրների մասին (ինչն էլ, ընդհանուր առմամբ փոխկապակցված է` ծանր ապրումներից հետո խանգարվում է սրտամկանի սնուցումը, ինչն էլ հետևանք է սրտում ցավերի): Գլխացավերը կարող են վկայել հոգեհուզական ծանրաբեռնվածությունների և չլուծվող խնդիրների առկայության մասին (հաճախ ենք լսում.«O~, այս հարցը գլխացավանք է դառնալու»): Ալերգիան «հաղորդում է» ոչ միայն ալերգենների անհանդուրժողականության, այլև կենցաղային իրավիճակների մասին` աշխատանքում, ընտանիքում, ընկերների հետ: Եթե ինքներդ ձեզ տալիս եք բացասական հրահանգ.«Ես դա չեմ մարսի», հնարավոր է խնդիրներ սկսվեն ստամոքսի հետ, հիմա էլ այն ի վիճակի չէ կերածը մարսել… Ներքին հրահանգը տառացիորեն ղեկավարում է ինքնազգացողությանը:
Մենք սովորել ենք սեզոնային վիրուսային ինֆեկցիաներին, և դրանց հաճախ անլուրջ ենք վերաբերվում, մտածելով, որ ինքն իրեն կանցնի: Իսկ ինչպիսի խնդիրների մասին է մեզ ահազանգում մրսածությունը, իսկ ցավող կոկո՞րդը, խցանված քի՞թը: Հիվանդ կոկորդում է գտնվում մեր խոսակցական ապարատը` ձայնալարերը, որոնք մրսածության ժամանակ կարող են բորբոքվել և այդ դեպքում մեր ձայնը դառնում է ավելի ցածր ու խզխզան, դժվարանում ենք խոսել: Այնպիսի տպավորություն է, կարծես մեզ զրկել են ձայնի իրավունքից:
Կոկորդով են անցնում կարևոր անոթները, նյարդերը կերակրափողը, շնչափողը, դրանք օրգանիզմի «դարպասներն» են համարվում, որոնք էլ առաջին հերթին, զանազան ինֆեկցիաների և մանրէների թիրախն են դառնում և որոնց լորձաթաղանթի բջիջների կայունությամբ է պայմանավորված մեր դյուրընկալությունն ինֆեկցիաերի հանդեպ:
Մրսածությունը կարող է վկայել նաև այն մասին, որ անհրաժեշտ է հանգստանալ, վերցնել ոչ մեծ թայմ-աուտ, որոշ ժամանակ տանը մնալ, խուսափելով աշխատավայրում կամ ինստիտուտում տհաճ իրավիճակներից: Հաճախ հիվանդ մարդիկ խնդիրներ են ունենում ոչ միայն իմունիտետի, նաև տնից դուրս չգալու, և չաշխատելու ցանկության հետ: Դրա հետ մեկտեղ, մարդը կարող է նույնիսկ չգիտակցել, թե ինչ է անում, և սկսի խիստ անհանգստանալ այդ ամենից:
Մրսածությունն ունի իր հոգեբանական օգուտը. մարդն «ավտոմատ կերպով» անցնում է «հատուկ դիրքի»` հարազատների ուշադրության կենտրոնում է, բոլորն անհանգստանում են, բոլոր խնդրանքներն առաջին իսկ պահանջի դեպքում, բավարարվում: Էլ երբ կարելի է հույս ունենալ այդպիսի «թագավորական հարաբերությունների»:
Մրսածությունն ունի նաև բացասական կողմեր. աշխատանքային պլանները խախտվում են, հազն ու քթի խցանումները չեն թողնում հանգիստ քնել, կարդալու և հեռուստացույց դիտելու ցանկություն չկա, քնկոտ և թույլ լինելու պատճառով: Դրա համար ավելի լավ է չհիվանդանալ:
Եթե դուք հաճախ եք հիվանդանում, ապա հարկ է շատ ուշադիր լինել առողջության հանդեպ: Իմունաբանը կախտորոշի իմունիտետի աշխատանքն ու ցույց կտա «թույլ տեղերը, թերապևտը կտա ընդհանուր հանձնարարականներ իմունիտետի ամրպնդման համար, հոգեբանը կօգնի «գիտակցության սև արկղից» հանել թաքնված մտքերն ու համոզմունքները: Իսկ իմունակարգավորող պատրաստուկները կաջակցեն իմունիտետին և կուժեղացնեն օրգանիզմի դիմադրողականությունը վիրուսային ինֆեկցիաների դեմ:

Կարդացեք նաև

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...


Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...


Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...


Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...


Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...


Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...


Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...


Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...


Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...


Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...


Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...


Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն